«Ռոլան Գարոսի» հերթական խաղարկությունում հերթական անգամ փայլեց մեծ թենիսի մեծ վարպետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Եզրափակիչ երեք սեթում 6:3, 6:2, 6:3 հաղթանակ տանելով իր հայրենակից Ֆերերի նկատմամբ` հողածածկով կորտի արքան կարիերայի ընթացքում ութերորդ անգամ արժանացավ «Մեծ սաղավարտին»: Նախօրեին կանանց մրցավեճում պատվավոր տիտղոսին էր արժանացել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով եզրափակիչ երկու սեթում նույն 6:4 հաշվով հաղթահարել էր Մարիա Շարապովա արգելքը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ